Սիրիայում ամերիկյան բազայում մի քանի պայթյուն է որոտացել
Նմանատիպ
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան «Աշ-Շադդադի» ռազմակայանի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Al-Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այսօր Սիրիայի Ալ–Հասաքա քաղաքից հարավ գտնվող Աշ-Շադդադի քաղաքում` ամերիկյան ռազմակայանի տարածքում, մի քանի պայթյուն է որոտացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների տվյալով՝ պայթյուններն ամենայն հավանականությամբ զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների թիվը հասել է 78-ի, տուժել է 66 զինվորական:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերը գրեթե պարբերաբար հարվածների են ենթարկվում։ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները հասցնում են իրանամետ խմբավորումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում