Իրանն ու Սիրիան ընդլայնում են համագործակցությունը

Իրանն ու Սիրիան ընդլայնում են համագործակցությունը

Իրանն ու Սիրիան ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը հայտարարել է, որ Իրանի և Սիրիայի միջև առևտրային սակագինը չեղարկվել է երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Պարբերականը փոխանցմամբ, շաբաթ օրը Թեհրանի Սադաբադ պալատում Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոհբերն Իրանի և Սիրիայի միջև կանոնավոր նավագնացության հաստատումն ու տրանսպորտային փոխադրումների զարգացումը համարել է երկու երկրների միջև բանակցությունների ձեռքբերումներից մեկը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Իրանը մի շարք ոլորտներում հանդես է գալիս որպես Սիրիայի առանցքային գործընկերներից մեկը, Սիրիայի ներկայիս առաջնորդ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի կառավարման տարիներից ի վեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում