Ուկրաինան թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ

Ուկրաինան թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք են նախապատրաստում, այդ նպատակով քիմիական նյութերի խմբաքանակ է ձեռք բերվել Գերմանիայից։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ  հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը՝ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ։

 «Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը համակարգում է ազգային հետախուզական ծառայությունների գործողությունները՝ թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք կազմակերպելու համար։

Հաշվի առնելով սիրիական հակամարտության փորձը` ենթադրվում է, որ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելը թույլ կտա հակառուսական նոր արշավ սկսել ՄԱԿ-ի կառույցներում և համաշխարհային լրատվամիջոցներում»,- ասել է Կիրիլովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում