Սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակի տեսությունը

Սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակի տեսությունը

Այսօր ցերեկը, վաղը և դեկտեմբերի 14-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– ասված է հաղորդագրությունում։

Քամին կլինի հարավարևմտյան (2-5 մ/վ)։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Դեկտեմբերի 12-13-ին Երևանում սպասվում է կարճատև անձրև։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում մառախուղ կդիտվի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում