Բայրամովը ԵՄ-ում անդրադարձել է խաղաղության գործընթացին

Բայրամովը ԵՄ-ում անդրադարձել է խաղաղության գործընթացին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է»,- ասել է նա։

Նա կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման գործընթացին, «ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։ Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»,- հայտարարել է Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում