ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս անցնել պաշտպանական դիրքի. The New York Times

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս անցնել պաշտպանական դիրքի. The New York Times

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս հակահարձակման ձախողումից հետո անցնել պաշտպանական դիրքի և խրամատավորվել ռազմաճակատում։ Այս մասին, Թերթ-ի փոխանցմամբ, գրում է The New York Times-ը։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների, որոնց հետ զրուցել է պարբերականը, Ուկրաինան իր գրավված տարածքի ամբողջ 20%-ը վերադարձնելու կարիք չունի:

Ըստ առաջարկվող նոր ռազմավարության՝ կարելի է ամրապնդել պաշտպանությունը, ինչպես նաև «խորհրդանշական հաղթանակները»՝ Ղրիմի և Ռուսաստանի Դաշնության վրա հարձակումների տեսքով և ուկրաինական ռազմական արդյունաբերության աճը։ Այս ամենը միասին վերցրած, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կարող է ստիպել Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ ուշ, քան 2025 թվականի սկիզբը։

Սակայն Կիևն այլ ծրագրեր ունի:

«Ուկրաինացիները ցանկանում են հարձակման անցնել՝ կա՛մ ցամաքում, կա՛մ հեռահար հարվածներով՝ աշխարհի ուշադրությունը գրավելու ակնկալիքով»,- ասվում է հոդվածում։

Վերջնական ռազմավարություն մշակելու համար ԱՄՆ և ուկրաինացի պաշտոնյաները հանդիպում են արդեն մի քանի շաբաթ։ Ամերիկացիները մի շարք մտահոգություններ ունեն. պաշտոնյաները խոստովանում են, որ ուկրաինական «զոհերը հսկայական են եղել», և եթե ոչինչ չփոխվի, «2024-ը կարող է նման լինել 1916-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամահաբեր տարին, երբ հազարավոր երիտասարդներ զոհվեցին, սակայն մարտական բնագծերը շատ քիչ փոխվեցին»:

«Եթե պատերազմը մտնի նման փակուղի, դա կնվազեցնի լրացուցիչ ամերիկյան ֆինանսավորում ապահովելու հնարավորությունը։ Եթե Ուկրաինան սպառի ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված զինամթերքը, Ռուսաստանը կհաղթի հաշված օրերի ընթացքում»,- գրում է թերթը։

Սակայն «ուկրաինացի գեներալներն ու բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյաներն անիրատեսական ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ի մատակարարումներից: Նրանք միլիոնավոր հրետանային արկեր են խնդրում, օրինակ, արևմտյան պաշարներից, որոնք գոյություն չունեն: Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Ուկրաինան պետք է պայքարի ավելի սահմանափակ բյուջեով», գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում