Որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար․ Փաշինյանը ձկնաբուծարանների մասին
Նմանատիպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Խոսելով տնտեսության զարգացման մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն և դուրս գալ կոնսերվացման տրամաբանություններից։
Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում