Թուրքիայում շահագործման կհանձնվի ռուսական ատոմակայանը

Թուրքիայում շահագործման կհանձնվի ռուսական ատոմակայանը

Թուրքիայում Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնելու թույլտվություն է ստացել, հաղորդում է «Ռոսատոմ»-ը։ Միջուկային վառելիքը ռեակտոր բեռնելու համար Akkuyu Nuclear ընկերությունը (պատկանում է Ռոսատոմին) պետք է առաջին էներգաբլոկը շահագործելու լիցենզիա ստանա: Ակնկալվում է, որ այն կարող է սկսել գործել 2024 թվականին։

Ըստ Akkuyu Nuclear-ի գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեևայի՝ թույլտվություն ստանալը հաստատում է, որ մասնագետները կատարել են թուրքական օրենսդրության բոլոր պահանջները, որոնք նաև համապատասխանում են ատոմակայանների կառուցման միջազգային չափանիշներին։

Կ​որպորացիան նշել է, որ Akkuyu Nuclear-ի մասնագետներն այժմ շարունակում են տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը առաջին էներգաբլոկի շահագործման լիցենզիայի հայտ ներկայացնելու համար։ «Այս փաստաթուղթը թույլ կտա մեզ սկսել միջուկային վառելիքի բեռնումը ռեակտոր և սկսել նախաարձակման հսկողության գործողությունները»,- նշում են ընկերությունից:

Akkuyu-ն կլինի Թուրքիայի առաջին ատոմակայանը և բաղկացած կլինի չորս էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1,2 հազար ՄՎտ հզորությամբ։ Նախագծի ստեղծումն ամբողջությամբ ֆինանսավորում է ռուսական կողմը. «Ռոսատոմ»-ին են պատկանում նախագծի բաժնետոմսերի 100%-ը, որի արժեքը գնահատվում է 20 մլրդ դոլար։

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Ռոսատոմը մշակել է Թուրքիայում 4,8 ԳՎտ հզորությամբ երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավոր ֆինանսավորման սխեման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում