Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները
Նմանատիպ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է երկու երկրի հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը: Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում