Եմենի ափերի մոտ տանկեր է հրթիռակոծվել

Եմենի ափերի մոտ տանկեր է հրթիռակոծվել

Արևելյան Աֆրիկան Արաբական թերակղզուց բաժանող ռազմավարական Բաբ էլ Մանդեբ նեղուցով նավարկվող տանկերը հրթիռակոծվել է Եմենի ափերի մոտ։

Aljazeera-ն, հղում անելով Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), հայտնում է, որ Նորվեգիային պատկանող և այդ երկրի կողմից շահագործվող «Ստրինդա»-ն գնդակոծվել է  կեսգիշերին մոտ:

CENTCOM-ի հայտարարության մեջ ասվում է, որ նավի ուղղությամբ արձակվել է հականավային թևավոր հրթիռ:

Եմենի զինվորական խոսնակն ասել է. «Մենք հարձակվել ենք նորվեգական «Ստրինդա» տանկերի վրա, որը լի էր նավթով և մեկնում էր Իսրայել, այն բանից հետո, երբ այն չպատասխանեց մեր նախազգուշացումներին»:

Դեկտեմբերի 4-ին Եմենի բանակը Կարմիր ծովում հարձակվել է իսրայելական երկու նավերի վրա, երբ նրանք փորձում էին անցնել Բաբ ալ-Մանդեբի նեղուցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում