Երևանի փողոցներում տեսանկարահանող սարքերի տեղափոխություն է եղել
12/12/2023 17:59
Նմանատիպ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում