Հայաստանն ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ
Նմանատիպ
Դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 10-րդ հանդիպումը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանը կրկին դարձել է Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ՝ 2023-2027թթ․ ժամանակահատվածի համար:
Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսացել նաև 2013-2021թթ․՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններով․ 2020թ․ Հայաստանի նախաձեռնությամբ Կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայկական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ գործուղման վերաբերյալ հայտարարություն։
Նախաձեռնվել է նաև Երկրորդ արձանագրության ընթացակարգերի վերանայման գործընթացը՝ ծայրահեղ հրատապ իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի անհրաժեշտությունը ծագել էր 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորված ռմբակոծությունից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում