Գալուզինը նախընտրել է զերծ մնալ խաղաղության կարգավորման շուրջ կանխատեսումներից

Գալուզինը նախընտրել է զերծ մնալ խաղաղության կարգավորման շուրջ կանխատեսումներից

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից:

«Ես կնախընտրեի, որպես դիվանագետ, այնուամենայնիվ, զերծ մնալ կանխատեսումներից»,-նշել է փոխնախարարը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Ռուսական կողմի հրավերները Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակել խաղաղության կարգավորման շուրջ երկխոսությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք ձևակերպել են մեր երկրների ղեկավարները 2020թ․ նոյեմբերին և ավելի ուշ, ուժի մեջ են և բաց են մնում», – հավելել է Գալուզինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում