Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։

Նշենք, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։

Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում