ՀՀ 31 զինծառայողներ, որոնք գերեվարվել էին, Հայաստանում են
Նմանատիպ
ՀՀ 31 զինծառայողներ, որոնք գերեվարվել են 2020-2023 թվականներին, և սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում` հրապարակելով զինծառայողների անունները։
1.Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի,
2.Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր,
3.Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի,
4.Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր,
5.Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք,
6.Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան,
7.Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի,
8.Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան,
9.Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր,
10.Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի,
11.Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք,
12.Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք,
13.Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ,
14.Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի,
15.Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ,
16.Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
17.Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր,ուրյան,,
18.Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք,
19.Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան,
20.Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան,
21.Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան,
22.Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
23.Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ,,,
24.Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի,
25.Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան,
26.Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ,
27.Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք,
28.Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան,
29.Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր,
30.Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի,
31.Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ,
32.Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել այսօր Ղազախ–Իջևան սահմանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում