Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի
Նմանատիպ
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի Էստոնիայի խորհրդարանում: Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այդ մասին հայտնել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
On a meeting with #Armenian🇦🇲 foreign minister @AraratMirzoyan I emphazised that it’s #Estonian dept to Armenia that we haven’t recognized genocide against Armenian people & I will start the process in Estonian🇪🇪 parliament.
— Margus Tsahkna (@Tsahkna) December 13, 2023
«Մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դա Էստոնիայի պարտքն է Հայաստանի առջև։ Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,– նշել է Ցահքնան։
Ավելի վաղ նա նշել էր, որ Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում