Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր կժամանի Ադրբեջան

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր կժամանի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր կժամանի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նախատեսվում են մի շարք հանդիպումներ։

Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 14-ին Հաքան Ֆիդանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո թուրք նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերջին անգամ թուրք պաշտոնյան Ադրբեջան էր այցելել հոկտեմբերի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում