Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Ալիևի հետ

Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարարն այցով ժամանել է Ադրբեջան։ Նախատեսվում է Ֆիդանի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում