Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի ծրագրում է այցելել Թուրքիա
14/12/2023 17:30
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ տարի ծրագրում է այցելել Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պետությունների ղեկավարները պետք է քննարկեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
«Նախագահ Էրդողանը և ես մշտական կապի մեջ ենք այս հարցով (պաղեստինյան հակամարտության վերաբերյալ): Եվ մեր դիրքորոշումներ շատ նման են։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք հանդիպել։ Ես իսկապես ծրագրում եմ դա, և ծրագրել էի վերջերս, բայց նախագահ Էրդողանի մոտ դա չստացվեց իր ժամանակացույցի պատճառով, թեև ես պատրաստ էի թռչել Թուրքիա»։
«Մենք պայմանավորվում ենք, որ այս այցը կարող է իրականացվել հաջորդ տարվա սկզբին»,- քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ ասել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում