Արևմուտքի հայկական սփյուռքը որոշ երկրներին «տրամադրում» է Ադրբեջանի դեմ. Ֆիդան

Արևմուտքի հայկական սփյուռքը որոշ երկրներին «տրամադրում» է Ադրբեջանի դեմ. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ քննարկված թեմաների շարքում են եղել նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։

Նա նշել է, որ «տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ներկայում այդ հնարավորությունը զգալիորեն աճել է։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Ցավոք, Արևմուտքի հայկական սփյուռքը օգտագործում է հայ ժողովրդին և որոշ երկրներին տրամադրում Ադրբեջանի դեմ։ Ավելի լավ է դա անելու փոխարեն հայ ժողովուրդն իր էներգիան ծախսի հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու վրա»,- ասել է Ֆիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում