Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը կբացի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո

Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը կբացի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության  բանակցությունների արդյունքներով։ Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրի միջև խաղաղության բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը»։

«Եթե Ադրբեջանը և Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»,- ասել է Ֆիդանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում