Վրաստանը ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ կստանա․ Շառլ Միշե

Վրաստանը ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ կստանա․ Շառլ Միշե

Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ կազմ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ»,- գրել է նա՝ հավելելով, որ նաև որոշում է կայացվել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Միշելը շեշտել է, որ ԵՄ-ն նաև բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ այս երկիրը համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում