Մինչև տարեվերջ չենք կարողանա օգնել Ուկրաինային․ Սպիտակ տուն

Մինչև տարեվերջ չենք կարողանա օգնել Ուկրաինային․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները նախկինի պես կարծում է, որ տարեվերջին այլևս չի կարողանա օգնել Ուկրաինային, եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր միջոցներ հատկացնելու մասին որոշում չկայացնի։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Ինչպես արդեն հայտնել ենք, մինչև տարեվերջ մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ չենք կարողանա օգնել Ուկրաինային», – ասել է նա լրագրողներին՝ հաստատելով ամերիկյան վարչակազմի՝ Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար հատկացվող միջոցների սպառման վերաբերյալ կանխատեսումները։

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը չհամաձայնի աջակցել նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, ապա մինչև տարեվերջ Վաշինգտոնի գումարը «լիովին կսպառվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում