Վրաստանում Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի պաշտոնական այցը Բրյուսել տեղի չի ունենա հոկտեմբերի 28-ին պլանավորված Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի պատճառով:
Այս մասին հոկտեմբեր 23-ին հայտարարել է Բելգիայում Վրաստանի դեսպան ու ԵՄ-ին կից Վրաստանի առաքելության ղեկավար Նատալիա Սաբանաձեն. «Ռուսաստանի նախաձեռնած Աբխազիայի հետ ինտեգրման համաձայնագրի պատճառով նախագահը գումարելու է ԱԱԽ-ի նիստ և պաշտոնապես իրազեկել է, որ չեղյալ է հայտարարում իր այցը: Հետևաբար, մեր դեսպանատունն այդ տեղեկատվությունը փոխանցել է Բելգիայի ԱԳՆ-ին ու ներկայացրել է պաշտոնական նոտա»:
Այս պահին Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում:
Իր հերթին Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ այդ օրը Անվտանգության խորհրդի բազմաթիվ անդամներ երկրում չեն լինի, ուստի աննպատակահարմար է նիստի գումարումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում