ԱՄՆ-ն գովել է Թուրքիային հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «արդյունավետ դերակատարման» համար
Նմանատիպ
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի «արդյունավետ դերը» Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները, որոնք արվել են Բաքվում։
Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել էր, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ կրկնելով Թուրքիայի դիրքորոշումը. Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան կկարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ:
Միլլերի խոսքով ՝ Վաշինգտոնը, ինչպես և Անկարան, աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղիղ բանակցություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում