ՀՀ-ում Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչություն է բացվել

ՀՀ-ում Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչություն է բացվել

Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցներին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնց շնորհիվ մեր երկրների միջև եղած տնտեսական հարաբերություններում առաջընթաց կարող է գրանցվել։ Այս մասին Երևանում ընթացող հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Նա նշել է, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկում է անցկացվել ինչպես փորձագետների, այնպես էլ երկու երկրի կառավարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Քննարկվել է օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ–ռուսական հարաբերություններում։

«Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է։ Մենք հույս ունենք, որ կպահենք այս տեմպը։ Զբոսաշրջիկների հոսքի աճը նույնպես լավն է»,– նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` նախորդ նիստերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են։ Հետևաբար նա ակնկալում է, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրված բոլոր նպատակները կիրագործվեն։

Նշենք, որ Երևանում դեկտեմբերի 15-ին Հայաստանում Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչություն է բացվել։ Բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում