Զելենսկուն վերջին պահին թույլ չեն տվել մասնակցել ԵՄ գագաթնաժողովին
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին ցանկանում էր անձամբ մասնակցել Բրյուսելում ԵՄ խորհրդի գագաթնաժողովին, բայց նրա այցը չեղարկվեց միջոցառումից մեկ օր առաջ: Այս մասին գրում է Politico պարբերականը:
Ավելի վաղ պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ որոշ եվրոպական դեսպաններ իրենց մտահոգություններն են հայտնել Զելենսկուն ԵՄ գագաթնաժողովին հրավիրելու վերաբերյալ, քանի որ նրա ներկայությունը թշնամանք կառաջացնի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ:
«Բրյուսելի հանդիպումից առաջ լուրեր էին պտտվում, որ Զելենսկին անձամբ կմիանա ԵՄ գագաթնաժողովին։ Սակայն այդ ծրագիրը խափանվել է, քանի որ հանդիպման ելքը, հատկապես ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության հարցով, մնում է անորոշ», – ասվում է հրապարակման մեջ ։
Արդյունքում, Զելենսկին տեսակապի միջոցով դիմել է եվրոպական առաջնորդներին, որի ընթացքում նա նրանց վճռականության կոչ է արել և հայտարարել, որ այս գագաթնաժողովը «կմնա պատմության մեջ»:
Ավելի ուշ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով որոշում է կայացվել բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ:
Խորհուրդը Վրաստանին շնորհել է նաև ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում