Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսը 2023-2024 թվականների պաշտպանական բյուջեի նախագծի շրջանակներում քվեարկել է նաև ԱՄՆ նախագահի հնարավորությունները սահմանափակելու օգտին, որոնց շնորհիվ նա կարող էր ԱՄՆ-ին դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից կամ դաշինքում երկրի գործունեությունը դադարեցնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 թվականի ֆինանսական տարվա համար ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծին՝ 883,7 մլրդ դոլար ծավալով: Այժմ փաստաթուղթն ուղարկվում է ԱՄՆ նախագահի ստորագրմանը։
Այսպես կոչված պաշտպանական բյուջեում ներառված է բաժին, որը վերաբերում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ մասնակցությանը։ Նոր նախագծի համաձայն՝ Կոնգրեսի անդամները կարող են ընդդիմանալ Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի դուրս բերման հետ կապված:
«Նախագահը չպետք է դադարեցնի գործունեությունը, չեղյալ հայտարարի աշխատանքը կամ դուրս բերի Միացյալ Նահանգները Հյուսիսատլանտյան պայմանագրից, որը կնքվել է Վաշինգտոնում, 1949 թվականի ապրիլի 4 – ին, բացառությամբ Սենատի խորհրդով և համաձայնությամբ, պայմանով, որ ներկա սենատորների երկու երրորդը կողմ քվեարկի առաջարկին, ինչպես նաև ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր աշխատանքները ՆԱՏՕ-ում Կոնգրեսի համապատասխան ակտի դեպքում», – ասվում է ընդունված օրինագծի տեքստում:
Բացի այդ, ըստ նախագծի, արգելվում է ֆինանսական միջոցների հատկացումը, որոնք կարող են օգտագործվել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս բերման նպատակով: Նախքան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ ցանկացած քննարկում կամ որոշում, նախագահը պետք է ծանուցի ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում