Լավրովը նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղությունները

Նմանատիպ
Ռուսաստանն ու Բելառուսը կողմնորոշվելու են դեպի գլոբալ Հարավ և գլոբալ Արևելք։ Այս մասին դեկտեմբերի 15-ին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կոլեգիաների համատեղ նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր օրակարգը հագեցած է և ինչ-որ առումով նույնիսկ նորարարական, քանի որ ամբողջովին կողմնորոշված է դեպի գլոբալ Հարավ և գլոբալ արևելք՝ դեպի համաշխարհային մեծամասնություն, դեպի այնպիսի երկրներ, որոնք իրավահավասարության, փոխշահավետության հիման վրա, առանց վերջնագրերի և սպառնալիքների, առավել ևս՝ պատժամիջոցների, բաց են համագործակցության համար», – ասել է նա։
Նրա խոսքով՝ նման օրակարգն արտացոլում է Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետագա հարմարեցումը ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններին:
«Մենք կքննարկենք մի շարք հարցեր, որոնք կապված են Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի երկրների և տարածաշրջանային և միջտարածաշրջանային բարեկամ միավորումների հետ»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արևմուտքի հետ անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մասին խոսակցությունն այժմ անհնար է:
«Հավաքական Արևմուտքի գործողությունները, այդ թվում՝ նրա հրահրած ուկրաինական ճգնաժամը, ըստ էության, փլուզեցին Եվրոպայում անվտանգության ողջ ճարտարապետությունը»,- նշել Է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում