ՌԴ-ն կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը
Նմանատիպ
Դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ՌԴ աջակցությամբ կֆինանսավորվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը։
«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով կֆինանսավորենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաև հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում