Իրաքյան խմբավորումը 89 անգամ ԱԹՍ-ներով հարձակվել է ամերիկյան բազայի վրա

Իրաքյան խմբավորումը 89 անգամ ԱԹՍ-ներով հարձակվել է ամերիկյան բազայի վրա

«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը, որը ներառում է շիա աշխարհազորայիններ, հայտարարել է, որ անօդաչու սարքով հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգի Ալ-Մալիքիա ամերիկյան բազայի վրա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հայտնել էին, որ շաբաթ օրը Սիրիայում ամերիկյան երկու բազաներ հրթիռակոծության են ենթարկվել։

«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մալիքիա բազայի վրա և հասել ուղիղ հարվածի»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի թիրախների վրա հարձակումների թիվը հասել է 89-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում