Հնդկաստանը մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանում արդյունահանվող ալմաստներից
Նմանատիպ
Հնդկաստանի Սուրատ քաղաքի ոսկերչական ընկերություններից մեկի բարձրաստիճան աշխատակիցը, որը ցանկացել է անանուն մնալ, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսական ալմաստների ներմուծումը սահմանափակելու G7-ի որոշման համեմատաբար փոքր ազդեցության մասին:
Նրա խոսքով՝ Հնդկաստանում արդյունաբերությունը կշարունակի աշխատել Ռուսաստանում արդյունահանվող արտադրանքի հիման վրա։
Աղբյուրը հավելել է, որ ռուսական հումքը Հնդկաստանում ոչ միայն վերավաճառում են, այլև դրանից պատրաստում են տարբեր զարդեր:
«Մենք չենք դադարել աշխատել ռուսական ալմաստի հումքի հետ, չնայած գործող սահմանափակումներին գնումների ծավալներն իսկապես նվազել են», – ասել է նա:
Զրուցակիցը նաև հստակեցրել է, որ Հնդկաստան հիմնականում ներմուծվում են փոքր քաշի ադամանդներ: Դրանց կիրառմամբ պատրաստվում են զարդերի ամենատարածված տեսակը՝ մատանիները։
«Մատանիների վրա ծախսվում է ադամանդների մեծ մասը, որոնց բաժին է ընկնում շուկայի հիմնական մասը՝ ավելի շատ, քան ականջօղերի, ապարանջանների, կախազարդերի, վզնոցների արտադրությունը միասին վերցրած», – հավելել է նա։
Ադամանդները Սուրատ են բերվում ոչ միայն Ռուսաստանից, այլև Հարավային Աֆրիկայից և Հնդկական այլ նահանգներից: Կտրելուց հետո քարերն ուղարկվում են ԱՄՆ, Չինաստան, Պարսից ծոցի երկրներ, Սինգապուր և ԵՄ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում