Թրամփը Բայդենին քննադատելիս մեջբերել է Պուտինի խոսքերը
Նմանատիպ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար: Այս մասին գրում է Eadaily.com-ը։
«Բայդենի վարչակազմը պատրաստ է խախտել ԱՄՆ Սահմանադրությունը հանուն հաղթանակի։ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար»,-հայտարարել Է Թրամփը Նյու Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև մեջբերել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները «ցույց են տալիս ամերիկյան քաղաքական համակարգի քայքայումը, որը չի կարող հավակնել ուրիշներին ժողովրդավարություն սովորեցնելուն»:
«Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ընդդիմադիրներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շատ լավ է Ռուսաստանի համար, քանի որ դա ցույց է տալիս ամերիկյան համակարգի քայքայումը, որն այլևս չի կարող ձևացնել, թե ժողովրդավարության ուսուցիչ է»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, Թրամփը Բայդենին մեղադրել էր պետության անկման և ամերիկյան երազանքի կորստի մեջ: ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ պետության ներկայիս ղեկավարի օրոք Միացյալ Նահանգները դարձել է անկում ապրող պետություն, իսկ Բայդենի կողմից ամերիկյան տնտեսության ոչնչացումը դարձել է երիտասարդության դեմ նրա պատերազմի սկիզբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում