Գազայի հակամարտության պատճառով Եգիպտոսը, Լիբանանն ու Հորդանանը միլիարդավոր դոլարներ կկորցնեն

Գազայի հակամարտության պատճառով Եգիպտոսը, Լիբանանն ու Հորդանանը միլիարդավոր դոլարներ կկորցնեն

ՄԱԿ-ում հայտարարել են, որ եթե Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները շարունակվեն նաև երրորդ ամիսը, Եգիպտոսում, Լիբանանում և Հորդանանում 230 հազար մարդ կաղքատանա, իսկ այդ պետությունները կզրկվեն մոտ 10,3 մլրդ դոլար եկամուտներից: Այս մասին գրում է Eadaily.com-ը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ համատեղ, գնահատել է, թե ինչպես են Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա ազդում հարևան երկրների տնտեսությունների վրա:

Տեքստում նշվում է, որ ռմբակոծությունները հանգեցրել են հարևանությամբ գտնվող պետությունների սոցիալ-տնտեսական անկմանը։

Մասնավորապես, Եգիպտոսի, Հորդանանի և Լիբանանի վրա բացասական ազդեցությունը կարող է տևել առաջիկա երկու-երեք տարիներին:

Հայտարարության հեղինակները կոչ են արել անհապաղ հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ նշելով, որ եթե հարձակումների աշխարհագրությունն ընդլայնվի, ապա բացասական ազդեցությունը «երկրաչափական պրոգրեսիայով կմեծանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում