Բաքվում կարևոր են համարում կառուցողական երկխոսության շարունակությունը

Բաքվում կարևոր են համարում կառուցողական երկխոսության շարունակությունը

Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու հարցում։ Այս հայտարարությունն արել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նրա խոսքով` հաշվի առնելով վերջին շրջանի դրական ազդակները` Բաքվում չափազանց կարևոր են համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։

«Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս կստեղծի մեր տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին գերիների փոխանակում տեղի ունեցավ: Երևանը 32 հայ ռազմագերիների դիմաց Բաքվին հանձնեց երկու դիվերսանտի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում