Շաբաթ և կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը կարգելվի

Շաբաթ և կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը կարգելվի

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: Ըստ նրա՝ սա արվում է մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով․

«Երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին՝ 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են և ամբողջությամբ կահավորված»,- ասել է նա։

Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է՝ ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է հարցը, այժմ նաև պետք է պարեկային ծառայությանը խնդրել, որ վերջիններս հետևողական լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում