Կարեն Նազարյանը հետ է կանչվել Վատիկանի, Պորտուգալիայի դեսպանի պաշտոնից
18/12/2023 17:31
Նմանատիպ
Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի։
Հիշեցնենք, որ Կարեն Նազարյանը 2014-2018 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նա նշանակվել է 2018-19 թթ.։
Հետևեք մեզ նաև Telegram-ում