ՀԱՄԱՍ-ը Թուրքիայում քննարկել է հետագա քայլերը
Նմանատիպ
Թուրքիայում գաղտնի հանդիպում է տեղի ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ: Դեկտեմբերի 18-ին կայացել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրիի, շարժման նախկին ղեկավար Խալեդ Մաշալի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտնել է իսրայելական Kan ռադիոն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերը Իսրայելի հետ հակամարտությունում: Ինչպես հայտնում է Kan-ը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարները որոշում են կայացրել անձամբ հանդիպել, ելնելով այն մտավախությունից, որ Իսրայելի հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ բանակցությունների ընթացքում քննարկված թեմաներին, եթե դրանք անցկացվեն Հեռավար ձևաչափով:
Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Իսրայելի հետ ձերբակալվածների փոխանակման նոր գործարքը:
Կիրակի օրը Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պատրաստ են վերահաստատել հրադադարը Գազայի հատվածում: Նոր մարդասիրական դադար հայտարարելու համար ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հետ քաշվի նախապես համաձայնեցված գծերի վրա, սակայն իսրայելցիները, բրիտանական լրատվական գործակալության տվյալներով, կտրականապես համաձայն չեն այդ պայմանի հետ:
Եգիպտոսը և Քաթարը, որոնք միջնորդ են հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որպես պայման՝ պահանջել են մինչև նոր զինադադարի սկիզբը ևս մեկ անցակետ բացել Պաղեստինի հարավում:
Միացյալ Նահանգներն ավելի վաղ խորհուրդ էին տվել թուրքական ղեկավարությանը հրաժարվել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ շփումներից և դադարեցնել նրանց հետ հանդիպումները ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում