Կիևին տրամադրվող օգնության նոր փաթեթը կարող է վերջինը լինել․ Սպիտակ տուն
19/12/2023 11:24
Նմանատիպ
Միացյալ Նահանգները դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի, քանի որ Կիևին աջակցելուն ուղղված ռեսուրսները սպառվում են։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք դեռ ծրագրում ենք այս ամսվա վերջին Ուկրաինային օգնության մեկ փաթեթ տրամադրել», – ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:
Նա նաև հավելել է, որ մնացած հասանելի միջոցներն ուղղվել են իրենց մատակարարումների պաշարները համալրելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում