Հայաստանը տարին ամփոփում է ՀԱՊԿ բոյկոտով

Հայաստանը տարին ամփոփում է ՀԱՊԿ բոյկոտով

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում տեղի կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը:

Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստման հարցերը:

Նախօրեին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել Վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Նրանց թվում բացակայում էր Հայաստանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակներում անցկացվող նիստերին, ինչի մասին նա պաշտոնական նամակով տեղեկացրել է ռուս գործընկերոջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում