Միջերկրական ծով է մտել ԱՄՆ-ի երրորդ հրթիռային հածանավը

Նմանատիպ
ԱՄՆ-ի USS The Sullivans հրթիռային հածանավը, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը: Նշվում է, որ հածանավը գործողություններ կիրականացնի նավատորմի պատասխանատվության գոտում։
Սա արդեն երրորդ ամերիկյան Էսկադրային հածանավն է, որը Միջերկրական ծով է մտնում անցած երկուշաբթի օրվանից:
Հաղորդագորթյունում նշվում է, որ դեկտեմբերի 11-ին Միջերկրական ծով էր ժամանել USS Laboon հրթիռային հածանավը, որն այնուհետև ուղևորվել էր Կարմիր ծով։ Նրան հաջորդել էր դեկտեմբերի 14-ին USS Delbert D. Black հածանավի ժամանումը։
Ներկա պահին Միջերկրական ծովում մարտական հերթապահություն է իրականացնում ԱՄՆ ատոմային հարվածային խումբը USS Gerald Ford ատոմային ավիակրի գլխավորությամբ։ Խմբի կազմում են գտնվում USS Normandy, USS McFaul, USS Thomas Hudner հրթիռային հածանավերը և հակահրթիռային պաշտպանության USS Bulkeley հածանավը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում