«Հեզբոլլահը» հայտարարել Է իսրայելական «Երկաթե գմբեթի» վրա հաջող հարձակման մասին

«Հեզբոլլահը» հայտարարել Է իսրայելական «Երկաթե գմբեթի» վրա հաջող հարձակման մասին

«Հըզբոլլահ» կուսակցության ռազմական թևը երկու գործողություն է իրականացրել իսրայելական զորքերի դեմ Լիբանանի հարավում գտնվող սահմանային շրջաններում: Այս մասին ասվում է շիա կազմավորումների հայտարարության մեջ, որը տեղադրված է նրանց տելեգրամյան ալիքում ։

«Իսլամական դիմադրության մարտիկները հրետանային հարվածներ են հասցրել իսրայելական Կապրի բնակավայրի մոտակայքում գտնվող «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի երկու արձակման հարթակների ուղղությամբ։ Երկու օբյեկտներն էլ լուրջ վնասվածքներ են ստացել»,- ասված է տեքստում։

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է «ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության, որը դիմակայում է Գազայի հատվածում իսրայելական ագրեսիային»:

Ավելի վաղ շիաների ջոկատները հրթիռներ էին արձակել Կիրյաթ Շմոնա իսրայելական բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է սահմանից 2,5 կմ հեռավորության վրա, ինչի հետևանքով մի քանի տուն է այրվել, տուժածներ չկան: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այդ գրոհն իրականացվել է ի պատասխան դեկտեմբերի 18-ին իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից Աիշ էշ Շաաբ բնակավայրում սգո թափորի գնդակոծման, որտեղ տեղի բնակիչները հուղարկավորում էին «Հեզբոլլահի» մարտիկին, որը զոհվել էր ավիահարձակման ժամանակ:

Իսրայելական հրետանու կողմից գնդակոծման Էր ենթարկվել նաև Բեյթ Լիֆ ավանը, որտեղ նույնպես վերջին հրաժեշտն էին տալիս շիական կազմավորումների մարտիկներից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում