Էրդողանը պատրաստվում է համոզել Պուտինին՝ բացել հացահատիկի միջանցքը

Էրդողանը պատրաստվում է համոզել Պուտինին՝ բացել հացահատիկի միջանցքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և հույս ունի քննարկել Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

«Մոտ ժամանակներս հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք կասենք՝ եկեք այնպես անենք, որ հացահատիկի միջանցքը գործի։ Ես հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխանն կստանանք և կշարունակենք մեր ճանապարհը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հայտարարել է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է վերականգնենք «հացահատիկային միջանցքի» աշխատանքը և ապահովենք, որ աֆրիկյան կարիքավոր երկրները դրանից ստանան իրենց բաժինը: Մենք՝ Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան, ստեղծել ենք եռակի համերաշխություն։ Կատարը այս միջանցքով եկող հացահատիկը կպահպանի ֆինանսական մակարդակում, մենք այն կվերամշակենք ալյուրի մեր գործարաններում, այնուհետև կուղարկենք աֆրիկյան երկրներ: Մենք հետևում ենք այդ ծրագրին»,-ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում