ԻԼԻՊ-ի արձակած երեք ռումբ ընկել է Թուրքիայում
24/10/2014 15:01
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների հետևանքով արդյունքում 3 օդային ռումբ է ընկել Թուրքիայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Միլլիեթ պարբերականը:
Ռումբերն ընկել են թուրքական տարածքի ականապատված հատվածում, ինչի հետևանքով պայթել են նաև ականները: Ռումբի բեկորներն ընկել են սահմանամերձ թուրքական գյուղերի վրա: Նշվում է, որ այս դեպքից հետո թուրքական կողմը սահմանային այդ շրջան է բերել իր զրահատեխնիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում