Կբացառվի ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը

Կբացառվի ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրենսդրական լուծումներ վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը»,– ընդգծել է նա։

Նա շեշտել է՝ եթե կա օրենսդրություն, ապա այդ օրենսդրությունը պետք է պահպանվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։

Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։

Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում