The Economist-ը նշել է 2023 թվականի լավագույն տնտեսությունները
Նմանատիպ
The Economist պարբերականն ամփոփել է 2023 թվականը և նշել աշխարհի լավագույն տնտեսությունները: Հունաստանը, որը երկար տարիներ ասոցացվում էր ճգնաժամերի և բազմաթիվ փոխառությունների հետ, զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Փորձագետները վերլուծել են երկրների տնտեսական և ֆինանսական, բնակչության զբաղվածության և ֆոնդային շուկայի ցուցանիշները, ՀՆԱ-ն, առկա գնաճն ու դրա հեռանկարները: Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել է 35 պետություն։
The Economist-ի վարկածով լավագույն հնգյակում են հայտնվել նաև Հարավային Կորեան, ԱՄՆ-ը, Իսրայելը և Լյուքսեմբուրգը:
Մեկնաբանելով Հունաստանի առաջնորդությունը՝ տնտեսագետները հիշեցրել են ֆոնդային շուկայի 40 տոկոս աճի մասին, որին հաջողվել է հասնել շուկայական բազմաթիվ բարեփոխումների և հունական ընկերությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման շնորհիվ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում