ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն
21/12/2023 18:51
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի վերջ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ստարտափների համար կպահպանվեն գործող արտոնությունները՝ եկամտահարկի իջեցված դրույքաչափը` 10% 20%–ի փոխարեն և մնացած բոլոր հարկերից ազատումը:
Այս արտոնություններն ուժի մեջ կմտնեն 2025թ.-ին, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար կգործեն 5 տարի ժամկետով։ 2025թ.-ի արտոնություններից արդեն կօգտվեն ավելի քան 2300 ստարտափներ, ընդ որում` աջակցությունը բաց է նաև նրանց համար, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում