Սպասվում են տեղումներ․ եղանակի տեսությունը

Սպասվում են տեղումներ․ եղանակի տեսությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ:

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում դեկտեմբրի 22–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, սիկ երեկոյան ժամերին կգրանցվի +1….+3 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում