Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում.ԵԽ-ի հանձնակատարը հերքում է
24/10/2014 15:29
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի մարդու իարվունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը հերքել է մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ադրբեջան է եկել կոնֆերանսի մասնակցելու նպատակով:
Թվիթերի իր մկրոբլոգում Մուժնիկսը գրել է, որ Բաքու այցելության իրական նպատակը կալանքի տակ գտնվող իրավապաշտպաններին, նրանց իրավաբաններին և ընտանիքներին հանդիպելն է:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ շարունակելու է երկխոսությունն ադրբեջանական իշխանությունների հետ` երկրում խոսքի արտահայտման և հավաքների կազմակերպման ազատության վիճակը բարելավելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում