Ստեփանակերտի պայթյունի հետևանքով մահացել է 218 քաղաքացի. նոր մանրամասներ
Նմանատիպ
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 218 քաղաքացի, տուժել` 120–ը։ ՀՀ քննչական կոմիտեն այս տվյալները հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը:
Մահացածներից 3-ի ինքնությունը դեռ պարզված չէ. հարազատները չեն հանձնել դատագենետիկական փորձաքննության համար անհրաժեշտ նմուշ: 138-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության արդյունքում, մնացած 77-ինը` այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով:
Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է շուրջ 1000 քաղաքացի:
Ըստ ՔԿ–ի` վառելիքի պահեստում եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ 42 հազար լիտր ավտոբենզին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում